ԱՄՆ-ն Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների վրա ծախսել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար

Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վրա ծախսվել է ավելի քան 1,5 տրիլիոն դոլար։ Այս մասին ասվում է Պենտագոնի հրապարակած հաշվետվության մեջ։  

«2001 թ․ սեպտեմբերի 11-ից մինչև այսօր ԱՄՆ-ի պաշտպանության  նախարարությունը ռազմական գործողությունների վրա ծախսել է մոտ 1,5 տրիլիոն դոլար», - ասվում է հաշվետվության մեջ, որը հրապարակել է CNBC հեռուստաալիքը։

Այս ամբողջ ծախսերի 49%-ը, կամ 731 միլիարդ դոլար, բաժին է ընկել Իրաքում ռազմական գործողությունների ծախսերին։ Սրան հաջորդում է պատերազմն Աֆղանստանում՝ 584,3 միլիարդ դոլար կամ ամբողջ ծախսերի 39%-ը։ Ամենաքիչ միջոցները ծախսվել են Սիրիայում ռազմական գործողությունների վրա՝ 23,5 միլիարդ դոլար։

Աֆղանստանի պատերազմը, որն սկսվել է 2001 թ․ հոկտեմբերին, դարձել է Միացյալ Նահանգների զինված ուժերի համար ամենաերկարատևը ողջ պատմության ընթացքում։ Ներկայում Աֆղանստանում հաշվվում է շուրջ 14 հազար ամերիկացի զինծառայող։ Ռազմական գործողությունների ամենաթեժ ժամանակահատվածում՝ 2011 թ․, այս երկրում կար ավելի քանի 100 հազար ամերիկացի զինառայող։

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը և հետախուզությունը վերջին ժամանակներս բազմիցս հայտարարել է, որ, չնայած գործադրված ջանքերին, այնուամենայնիվ Աֆղանստանում իրավիճակը մտել է փակուղի։

Սադամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելու նպատակով ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք տեղի է ունեցել 2003 թվականին։ 2014 թ․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսլամական պետությանը ռմբակոծելու նպատակող մտել են Սիրիա։ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում պատերազմներին մասնակցել է ընդհանուր հաշվով շուրջ 2 միլիոն ամերիկացի զինվոր և սպա։ Այս գործողությունների հետևանքով ամերիկյան կողմի մարդկային կորուստների թիվը կազմում է շուրջ 6,8 հազար։ Վիրավորումներ են ստացել ավելի քան 52 հազար զինծառայող։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.