Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ

Աֆղանստանի արևելքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորներինը՝ 60-ի։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով 1TV հեռուստաալիքին։

Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի և 57 վիրավորի մասին։

«Տեղի ունեղած հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ, վիրավորվել՝ 60-ը», - Նանգարհար նահանգի բուժհաստատության հայտարարությունը մեջբերել է հեռուստաալիքը։

Սեպտեմբերի 11-ին Աֆղանստանի Նանգարհար նահանգում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը գործարկել է պայթուցիկ սարք։

Բողոքի ակցիայի մասնակցիները պահանջում էին տեղի ոստիկանության պետի հրաժարականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկրում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռ չի ստանձնել տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ առնչություն չունի կատարված ահաբեկչության հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.