Չինաստանում ամենագնացը վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը․ հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ զոհի մասին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Հունան նահանգում։ Անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով չինական աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի և 46 վիրավորի մասին։

«Սեպտեմբերի 12-ին Չինաստանի Հունան նահանգի Հենյան բնակավայրում տեղի է ունեցել արտակարգ դեպք․ միտումնավոր վրաերթի են ենթարկել մի խումբ մարդկանց։ Սեպտեմբերի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ կա 11 զոհ և 44 վիրավոր», - ասվում է քաղաքային իշխանությունների տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 19:35-ի սահմաններում։ Ականատեսները պատմում են, որ կարմիր գույնի ամենագնացը անհայտ պատճառով սկսել է շարժվել տեղի հրապարակում հավաքված մարդկանց բազմության ուղղությամբ և վրաերթի ենթարկել նրանց։

Իրավապահներին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել հանցագործին։ Նրա արաքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Հաղորդվում է, որ տղամարդը նախկինում ազատազրկված է եղել։ Ընթանում է հետաքննություն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.