Պոմպեոն Ռուսաստանին զգուշացնում է ամերիկյան ընտրություններին միջամտելու «հետևանքների» մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանին և ցանկացած այլ պետության «սպասվում են հետևանքներ» ընտրություններին միջամտելու դեպքում։

«Վերջին տարիներին Ռուսաստանը բավական ագրեսիվ է ԱՄՆ-ում ապակայունություն մտցնելու նպատակով իր կիբերպոտենցիալը և այլ գաղտնի միջոցները կիրառելու գործում։ Ինչպես շատ հստակ ասվում է նախագահ Թրամփի հրամանագրում, եթե Ռուսաստանը կամ ցանկացած այլ պետություն կամ դրա անունից հանդես եկող անձ փորձի միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին, ապա շատ արագ կհանդիպի լուրջ հետևանքների», - լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Պոմպեոն։

Ռուսաստանը բազմիցս հերքել է ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքները։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ մեղադրանքները «բացարձակապես անհիմն են»։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ընտրական գործընթացին միջամտելու մեղադրանքների մասին, նշել է, որ դա ապացուցող որևէ փաստ չկա։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, իր հերթին, նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հավաստիացումներ է ստացել առ այն, որ Մոսկվան չի միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180914/1528617294.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.