Սեուլում հայտարարել են ԿԺԴՀ-ի հետ պատերազմի փաստացի ավարտի մասին

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները փաստացի հայտարարել են Կորեական թերակղզում պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հայտարարել են Սեուլում՝ Հարավային Կորեայի նախագահական վարչակազմից։

Փհենյանում կայացած գագաթնաժողովի ժամանակ երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել թերակղզու ապամիջուկայնացման, պատերազմի սպառնալիքներին վերջ դնելու և վստահության հաստատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները նույնպես համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը ապառազմականացված գոտուց հետ են կանչելու իրենց զինվորականներին։ Բացի այդ՝ Հյուսիսային Կորեան պարտավորվել է փակել Տոնչհանիի հրթիռային պոլիգոնը և ամբողջությամբ ապամոնտաժել Յոնբյոնիի միջուկային օբյեկտները։

Հանդիպմանը Կիմ Չեն Ընը խոստացել է մոտ ապագայում այցելել Սեուլ։ Սա կարող է լինել պատմության մեջ առաջին դեպքը, երբ Հյուսիսային Կորեայի առաջորդն այցելում է Հարավային Կորեայի մայրաքաղաք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.