Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Ահվազում ահաբեկչություն իրականացրած զինյալների օբյեկտներին

Իրանցի զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Ահվազ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների օբյեկտներին, որոնք գտնվում են Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան ափին։ Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ կապ ունեցող աղբյուրները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռային հարվածն իրականացրել է ԻՀՊԿ-ի ռազմաօդային դիվիզիան։ Օդային հարձակման հետևանքով ոչնչացվել են բազմաթիվ ահաբեկիչներ։ Հաղորդվում են նաև վիրավորների մասին։

Սեպտեմբերի վերջին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ հրաձգություն էր սկսվել։ Ստացված վերջին տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով զովել է 28  մարդ, վիրավորվել՝ ավելի քան 60-ը։

Irna գործակալության փոխանցմամբ՝ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ահվազի արաբական հայրենասիրական ժողովրդավարական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ։

Ահաբեկչությունից երկու օր անց Իրանի հատուկ ծառայությունները հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 22 մարդու։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ահաբեկչության հետևում կանգնած են պետություններ, որոնք գործում են ԱՄՆ-ի ուղղորդմամբ։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկած է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորների և ամերիկացի ռազմական խորհրդատուների վրա»։

Իրանի զինված ուժերում կարծում են, որ հարձակումն իրականացնողները կապ ուներ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Սաուդյան Արաբիան, իր հերթին, հերքում է հարձակման հետ առնչություն ունենալու մասին լուրերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.