Մակրոնը քննադատության է ենթարկվել սևամորթ կիսամերկ երիտասարդների հետ նկարների համար

Ֆրանսիայի հասարակությունը քննադատում է նախագահ Էմանուել Մակրոնին երիտասարդ սևամորթ տղաների հետ նկարների համար։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ֆրանսիական գործակալությունը։

Նշվում է, որ նկարներն արվել են նախագահ Մակրոնի՝ Կարիբյան ծովում գտնող Սեն Մերտեն կղզի այցելության ժամանակ։ Այս կղզին մեծ վնասներ էր կրել նախորդ տարի տեղի ունեցած փոթորիկի պատճառով։

Նկարներից մեկում կիսամերկ երիտասարդը, որը գրկել էր Մակրոնին, տեսախցիկին է ցույց տալիս իր միջնամատը։

«Դու պետք է քեզ պահես պատշաճ կերպով։ Ինձ մի դիմիր Մանու-ով, այլ՝ պարոն նախագահ», - սա մի հատված է նախագահի նկատողությունից, որ նա պաշտոնական արարողության ժամանակ արել է մանկահասակ երեխային՝ իր հետ անհարգալից խոսելու համար։

Սոցցանցերի օգտատերերի արձագանքը շատ չուշացավ։

«Գրեթե ոչինչ չի մնացել։ Ընդամենը արժանապատվության մի շերտ, որը կկորչի գռեհկության գիշերը։ Նախագահի կոստյումը շատ լայն է դարձել», - գրել է օգտատերերից մեկը։

«Ինձ ամենից շատ բարկացնում է այն, որ Մակրոնը չի պահանջել, որ նկարի մեջի երիտասարդները հագնվեն պատճաշ կերպով։ Նա մի ամբողջ պետության նախագահ է, և պետք է ընդունվի որոշակի հարգանքով», - գրել է մեկ այլ օգտատեր։

«Մենք հասանք վերջին։ Ես արդեն համոզվեցի, որ Մակրոնն ի վիճակի չէ պաշտոնավարել», - դժգոհել է ևս մեկը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.