ՀՀ Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:40-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում էր, որ քարտերը հավաքված լինելու պատճառով ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը կատարել է գրանցում: Գրանցվել է 61 պատգամավոր:

Քվեարկության արդյունքում 67 կողմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քանի որ էլեկտրոնային համակարգը չի աշխատել, քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը հարցի քվեարկության վերաբերյալ իրենց որոշումների մասին գրավոր տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.