Սիրիա է ուղարկվել ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Սիրիա տեղափոխվում Ս-300 զենիթահրթիռային համակարգերը։ Տեսանյութը ցուցադրվել է Россия 24 և Звезда հեռուստաալիքներով։

Ռուսական զենիթահրթիռային այս համակարգը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխվել ՌԴ պաշտպանության նախարարության Ан-124-100 Руслан ինքնաթիռով։

Հոկտեմբերի 2-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ Ս-300 համակարգի՝ Սիրիա մատակարարման շրջանակներում Հմեյմիմ ավիաբազա է ուղարկվել նաև 49 միավոր այլ զինտեխնիկա։ Նշվում է, որ այս մատակարարումն իրականացվել է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով։

Սեպտեմբերի 24-ին Շոյգուն հայտարարել էր, որ իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Ил-20 ինքնաթիռի կործանումը ստիպել է Մոսկվային անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան արդեն սկսել է Ս-300 համակարգի մատակարարումը Սիրիային։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.