ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱԿՊ անդամ, կամ դիտորդ․ Փաշինյան

Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նշվում է, որ այս հարցը վարչապետին ուղղել են Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետաքրքրվել է՝ արդյոք ՀԱՊԿ-ում կա Ադրբեջանի անդամության կամ որպես դիտորդ ներգրավվելու հետ կապված որոշակի գործընթաց, և ինչպիսին է Հայաստանի տեսակետը:

«Որպես դիտորդ ներգրավվելու որևէ պաշտոնական գործընթաց չկա, կան հրապարակումներ ու խոսակցություններ: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, և ես այն մի քանի անգամ հրապարակել եմ: Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և բնականաբար ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսելը, որովհետև ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ», - ասել է Փաշինյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.