Անկարայում կարծում են, որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը բարձրացնում է լարվածությունը տարածաշրջանում

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանումը կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները քաղաքական տեսանկյունից ցանկանում է մնալ Սիրիայում։ Մենք գիտենք նաև, որ դա կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին, եթե նրանց ներկայությունը նման կերպ հիմնավորվի», - Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քալընը՝ պատասխանելով Եփրատ գետի արևելյան ափին ամերիկյան ռազմական ներկայության մասին հարցին։

Ավելի վաղ Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդերին ռազմական աջակցություն ցույց տալու մեջ։ Հիշեցնենք, որ Անկարան վերջիններիս համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապ ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.