Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանագիր են կնքել Ս-400 համակարգի մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանագիր են կնքել Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նշվում է, որ տվյալ համաձայնագիրը կնքվել է Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։

Պեսկովի փոխանցմամբ՝ զենիթահրթիռային այս համակարգի հինգ օրինակը Հնդկաստանի համար կարժենա 5,43 միլիարդ դոլար։ Այսպիսով Հնդկաստանը կդառնա Ս-400 զենիթահրթիռային համակարգը ձեռք բերող երրորդ երկիրը Չինաստանից և Թուրքիայից հետո։

Ս-400-ը զենիթահրթիռային նորագույն համակարգ է բարձր հեռահարությամբ։ Նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ցամաքային տեղակայման օբյեկտների ոչնչացման համար։ Գործողության հեռահարությունը հասնում է 400 կիլոմետրի։ Կարողանում է խոցել թիրախները մինչև 30 կիլոմետր բարձրության վրա։

Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին այս համակարգերի ձեռքբերման բանավոր պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ 2016 թվականին։

Հատկանշական է, որ հնդակական բանակի զինտեխնիկայի 70%-ը ռուսական կամ խոհրդային արտադրության է։ Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարում է տարեկան մի քանի միլիարդ դոլարի զինամթերք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.