Կիմ Չեն Ընը Հռոմի պապին հրավիրել է Փհենյան

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Փհենյան։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կիմ Ըյ Հյոմը։

«Նախագահ Մուն Չժե Ինը հաջորդ շաբաթ մեկնելու է Եվրոպա, որտեղ պետք է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին փոխանցի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերը Փհենյան», - Սեուլում հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընն այս մասին Մուն Չժե Ինին ասել է սեպտեմբերի 18-ից 20-ը Փհենյանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5651830

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.