Հնդկաստանում մեկնաբանել են պատժամիջոցներ սահմանելու մասին Թրամփի սպառնալիքները
Հնդաստանը չի պատրաստվում հրաժարվել ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Հնդկաստանի ռազմաարդունաբերական ոլորտի ներկայացուցիչներից մեկը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնագիր էին կնքել Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ։
Ինչպես հայտնում էր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այս համակարգի հինգ օրինակը Հնդկաստանի համար կարժենա 5,43 միլիարդ դոլար։ Այսպիսով Հնդկաստանը կդառնա Ս-400 զենիթահրթիռային համակարգը ձեռք բերող երրորդ երկիրը Չինաստանից և Թուրքիայից հետո։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Դելիի նկատմամբ ռուսական զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար։
Ս-400-ը զենիթահրթիռային նորագույն համակարգ է բարձր հեռահարությամբ։ Նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ցամաքային տեղակայման օբյեկտների ոչնչացման համար։ Գործողության հեռահարությունը հասնում է 400 կիլոմետրի։ Կարողանում է խոցել թիրախները մինչև 30 կիլոմետր բարձրության վրա։
Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին այս համակարգերի ձեռքբերման բանավոր պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ 2016 թվականին։
Հատկանշական է, որ հնդակական բանակի զինտեխնիկայի 70%-ը ռուսական կամ խոհրդային արտադրության է։ Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարում է տարեկան մի քանի միլիարդ դոլարի զինամթերք։