Լեհաստանն ԱՄՆ-ի հետ կնքել է գազի մատակարարման պայմանագիր

Լեհական Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) էներգետիկ ընկերությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Venture Global LNG ընկերության հետ Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկ գազ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել են լեհական ընկերության ներկայացուցիչները։

«PGNiG ընկերությունը 20 տարի պետք է հեղուկ գազ ստանա ամերիկյան ընկերությունից այն երկրի ներսում սպառելու կամ վաճառելու համար», - ասվում է լեհական ընկերության տարածած հայտարարության մեջ։ Գազի մատակարարումը պետք է տեղի ունենա free on board բանաձևի հիման վրա։

PGNiG ընկերության ղեկավար Պետր Վոզնյակը հայտարարել է, որ ռուսական բնական գազի՝ Լեհաստան մատակակարման պայմանագիրը 2022 թ․ ուղղակի կավարտվի։ Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է այլընտրանք գտներ, և «ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմաններն անհամեմատ լավն են»։

«Մենք դեռ կհայտարարենք մեր նոր ձեռքբերումների մասին։ Մեր գլխավոր չափանիշներն են կայունությունը և մրցունակությունը», - ասել է Վոզնյակը։

Լեհաստանը տարեկան սպառում է 15 միլիարդ խորանարդ մետր գազ, որի մեկ երրորդը ստանում է սեփական երկրի տարածքից, իսկ մնացածը լրացվում է ներկրման միջոցով։ Լեհաստանի գազի գլխավոր մատակարարը ռուսական «Газпром» ընկերությունն է, որն, ըստ երկարաժամկետ պայմանագրի, տարեկան կարող է մատակարարել 10,2 միլիարդ խորանարդ մետր գազ։

2012 թ․ կողմերը համաձայնել են գազի մատակարարման արժեքն իջեցնել 10%-ով։ 2015 թ․ PGNiG ընկերությունը «Գազպրոմ»-ի դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան գազի գնի իջեցման հարցով։ Վարշավան պնդում է, որ գազի գինը գործող համաձայնագրում բարձրացված է և չի համապատասպանում եվրոպական էներգետիկ շուկայի ստանդարտներին։

Լեհաստանը ստիպված եղավ իր գազի պաշարների պակասը լրացնել այլընտրանքային ներկրումների միջոցով։ Նախորդ տարի Կատարից և ԱՄՆ-ից Լեհաստան է մատակարարվել 13 նավ հեղուկ գազ։

Աղբյուր՝  https://tass.ru/ekonomika/5682898

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.