Ահաբեկչություն՝ Ղրիմի քոլեջներից մեկում․ հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ զոհի մասին

Ղրիմի Կերչի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 13 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ Քննչական ծառայության տվյալներին։

Նշվում է, որ մահացածների մեծ մասը դեռահասներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել շուրջ 50 մարդ։

Ավելի վաղ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնում էր, որ Կերչի քոլեջում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որը կատարվել է դեռևս անհայտ նյութի օգնությամբ։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հատկանիշներով։ Գործը գտնվում է քննչական ծառայության վարույթում։ Տեղի ունեցածի մասին զեկուցվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ղրիմ է ուղարկվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 ինքնաթիռը՝ տանելով բժշկական և անհրաժեշտ փրկարարական այլ   պարագաներ։

Ղրիմում հայտարարվել է եռօրյա սուգ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.