Կերչի քոլեջի աշակերտներից մեկը պատմել է տեղի ունեցած պայթյունի մանրամասները

Ղրիմի Կերչի քոլեջի աշակերտներից մեկը պատմել է տեղի ունեցած պայթյունի մանրամասները։ Այս մասին գրում է Russia Today-ը։

«Նախ ճաշարանում պայթյուն տեղի ունեցավ, որից անմիջապես հետո զուգարաններից սկսեցին դուրս վազել ավտոմատներով զինված, դիմակավորված մարդիկ։ Հնարավոր չէր հասկանալ, թե նրանք ինչ ազգության էին։ Նրանք շատ էին, չեմ կարող կոնկրետ թիվ նշել։ Նրանք կրակում էին աշակերտների, ուսուցիչների և ընդհանրապես իրենց ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց ուղղությամբ։ Կարծում եմ՝ կրակոցներից շատ մարդ չի տուժել, ես տեսա միայն մեկ-երկուսին։ Բացի այդ, ահաբեկիչները նետում էին նաև պայթուցիկներ», - պատմել է աշակերտը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ղրիմի Կերչի քոլեջում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 13 մարդ։ Եվս հինգ տասնյակ մարդ վիրավորվել է։

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հատանիշներով։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ պայթյունն իրականացվել է մետաղական նյութերից պատրաստված, ինքնաշեն պայթուցիկով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.