Պարզվել է Կերչի քոլեջում սպանդ իրականացրած անձի ինքնությունը

ՌԴ քննչական կոմիտեն շարունակում է Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննությունը։ Քննիչներն ու քրեագետներն արդեն ուսումնասիրել են դեպքի վայրը։ Ներկա պահին կա 17 զոհ։ Նախնական տվյալների համաձայն՝ նրանք զոհվել են հրազենային վիրավորումներից։

Օպերատիվ կերպով ճշտվել է այն մարդու ինքնությունը, որը ժամանել է քոլեջ դեպքից առաջ։ Տեսանյութերից երևում է, թե որ նրա ձեռքին զենք կա։ Պարզվել է, որ նշված անձը նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադեսլավ Ռոսլյակովն է։ Նրա մարմինը հրազենային վիրավորումով հայտնաբերվել է քոլեջի մասնաշենքերից մեկում։

Ուսումնասիրելով լուսանկարները և տեսանյութերը՝ նախաքննական մարմինը եզրակացրել է, որ հանցագործը նախ կրակել է քոլեջում գտնվող մարդկանց վրա, որից հետո ինքնասպանություն է գործել։ Այսպիսով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով հարուցված քրեական գործը փոխվել է 105-րդ հոդվածով։ Այն է՝ վտանգավոր եղանակով երկու կամ ավելի մարդկանց սպանելը։

Ներկա պահին դեպքի վայրում շարունակում են աշխատել իրավապահ մարմինները։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Աղբյուր՝  http://sledcom.ru/news/item/1263676/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.