Թերեզա Մեյը լքել է Brexit-ի հարցով բանակցությունների սրահը՝ չխոսելով լրագրողների հետ

Նախօրեին Բրյուսելում Brexit-ի հարցով տեղի ունեցած բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Թեզա Մեյը լքել է բանակցությունների սրահը՝ լրագրողներին ոչ մի խոսք չասելով։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ Բրյուսելում Եվրախորհրդի նիստի առաջին մասը նվիրված է եղել Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցին։ Բանացությունների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցներում մի շարք առաջնորդներ բավական զգույշ էին համաձայնություն ձեռք բերելու հարցում կանխատեսումներ անելիս։

Բանակցությունների ավարտին Թերեզա Մեյն իր պատվիրակության ուղեկցությամբ արագորեն լքել է ԵՄ Խորհրդի շենքը և հեռացել։

Հանդիպման մեկնարից առաջ Մեյը նշել էր, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու պայմանների մասին համաձայնություն արդեն ձեռք է բերվել։ Նրա խոսքով՝ գրեթե լուծվել է նաև իռլանդական սահմանի հարցը։  

Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա 2019 թ․ մայիսի 29-ին։ Brexit –ի պայմանների շուրջ բանակցություններն ընթանում են արդեն ավելի քան մեկ տարի, սակայն նշանակալի առաջընթաց գրանցել չի հաջողվել։ Վերջերս բրիտանական լրատվամիջոցներում հայտնվել են ենթադրություններ, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է՝ ձեռք չբերվի որևէ համաձայնություն։

Լոնդոնը և Բրյուսելը մինչև ընթացիկ ամսվա վերջ պետք է լուծեն երեք կարևոր հարց․ ԵՄ կազմից դուրս գալու մասին պայմանագրի դրույթների շուրջ համաձայնություն, Իռլանդիայի հետ սահմանի խնդրի կարգավորում և հետագա փոխգործակցության ձևաչափի որոշում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.