Պուտինը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, երբ համոզվի, որ ինչ-որ մեկն իր տարածքի վրա նմանատիպ հարձակում է կատարում։ Այս մասին «Վալդայ» համաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ագրեսորը պետք է հասկանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի։ Մենք ագրեսիայի զոհեր ենք և, որպես նահատակներ, ընկնելու ենք դրախտ։ Իսկ նրանք պարզապես կմեռնեն և չեն հասցնի անգամ ապաշխարել», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինի հայեցակարգում չկա միջուկային հարվածի կանխագելում, և Մոսկվան «չի կարող լինել համաշխարհային այդ աղետի նախաձեռնողը»։

Հոկտեմբերին ՌԴ զինված ուժերն անցկացրել են ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ, որոնց ներգրավված են եղել ցամաքային զորքերը, նավատորմը և ավիացիան։

Ռուսաստանի ռազմական դոկտրինում նշված է, որ պետությունն իրեն «իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենքն այն դեպքում, եթե իր կամ իր դաշնակիցների նկատմամբ կիրառվել է միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք, կամ պետության գոյությունը վտանգի տակ է»։ Միջուկային զենք կիրառելու մասին որոշումը կայացնում է ՌԴ նախագահը։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/10/18/nuclear/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.