Սերգեյ Շոյգուն առաջին անգամ հանդիպում է ունեցել Ջեյմս Մեթիսի հետ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Ջեյմս Մեթիսի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և գործընկերներ պետությունների պաշտպանության նախարարների հինգերորդ խորհրդաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել Սինգապուրում։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են գագաթնաժողովի մեկնարից առաջ դահլիճի մուտքի մոտ։ Երկխոսության ընթացքում Մեթիսը Շոյգուին ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգության համար։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում նույնպես տեղի են ունենում նման դեպքեր, և ամերիկացիներին ծանոթ է ռուսների զգացումները։

Շոյգուն շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը և նշել, որ իրենք պետք է ամեն ինչ անեն նման դեպքերը կանխելու համար։

Մինչև գագաթնաժողովի մեկնարկը Շոյգուն հանդիպել է նաև Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.