Քաբուլում մի քանի պայթյուն է տեղի ունեցել ընտրատեղամասերի մոտակայքում

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ընտրական տեղամասերում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը։ Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը։

Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր հնչել է 15 պայթյուն՝ բոլորը մայրաքաղաքի ընտրական տեղամասերի մերձակայքում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 15 պայթյունները տեղի են ունեցել ոչ թե միայն մայրաքաղաքում, այլ ամբողջ երկրում։ Հիմնականում գործարկվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր։

Ավելի վաղ AFP գործակալությունը հայտնում էր, որ Աֆղանստանի հյուսիսարևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր չորս մարդ։

Տեղի լրատվականները դեռ չեն հաղորդել ընտրատեղամասերի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Աֆղանստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Երկրի բոլոր 32 նահանգներում բացված ընտրատեղամասերի անվտանգությունը փորձում են ապահովել ուժային կառույցների շուրջ 70 հազար ծառայողներ։ Նման պատրաստվածությունը պայմանավորված է «Թալիբան» շարժման հնչեցրած սպառնալիքների հետ, որոնք դեմ էին ընտրությունների անցկացմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.