Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019 թ․ հունվարին։ Այս մասին տեղեկացնում է հարավկոեական Chosun Ilbo թերթը՝ հղում կատարելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկյան կողմը ցանկանում է գագաթնաժողովն անցկացնել մինչև 2019 թ․ հունվարի 10-ը, սակայն հանդիպման վայրը դեռ որոշված չէ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ մի քանի ամսվա ընթացքում։

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Փհենյան, որտեղ հանդիպել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Պոմպեոյին հաջողվել էր Ընի հետ համաձայնության հասնել ապամիջուկայնացման հարցով աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ։ Քննարկվել էր նաև ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի ացկացման հնարավորությունը։ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարեց, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումից հետո։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.