Մակրոնը և Թրամփը քննարկել են Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի ճակատագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի ապագան։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս պայմանագիրը չափազանց կարևոր է Եվրոպայի անվտանգության և կայունության համար։

«Նախագահ Մակրոնը և ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսզրույցի ընթացքում քննարկել են Միջին և ցածր հեռահարության մասին պայմանագրի ապագան, մասնավորապես՝ դրա ազդեցությունը Եվրոպայի անվտանգության և ռազմավարական կայունության վրա», - ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում հետևել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթներին և ցանկանում են դուրս գալ դրանից, քանի որ Մոսկվան չի կատարում պայմանագրի պահանջները։

Թրամփը, մեկնաբանելով ՄՑՀՀՊ-ից դուրս գալու որոշումը, նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է զարգացնել իր զենքերը։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը հայտարարել է, որ պատրասվում է ՄՑՀՀՊ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին մանրակրկիտ բացատրություններ ստանալ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից, որն առաջիկա կիրակի այցելելու է Մոսկվա։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181022/1531175693.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.