Բոլթոնը Մոսկվային մեղադրել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթները խախտելու մեջ

Միացյալ Նահանգները պնդում է, որ Ռուսաստանը խախտում է Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթները, և Վաշինգտոնը չի կարող դա տանել՝ չունենալով պատասխանելու հնարավորություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Ինչպես ասել է նախագահը, Ռուսաստանն անում է այն, ինչը, մեր կարծիքով, խախտում է պայմանագրի դրույթները, և մենք չենք պատրաստվում դա տանել՝ չունենալով պատասխանելու հնարավորություն», - ասել է Բոլթոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում հետևել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթներին և ցանկանում են դուրս գալ դրանից, քանի որ Մոսկվան չի կատարում պայմանագրի պահանջները։

Թրամփը, մեկնաբանելով ՄՑՀՀՊ-ից դուրս գալու որոշումը, նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է զարգացնել իր զենքերը։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը հայտարարել է, որ պատրասվում է ՄՑՀՀՊ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին մանրակրկիտ բացատրություններ ստանալ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից, որն առաջիկա կիրակի այցելելու է Մոսկվա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.