Աֆղանստանում գործում է ավելի քան 50 հազար ահաբեկիչ․ Աֆղանստանի պաշտպանության փոխնախարար

Աֆղանստանի տարածքում գործող ահաբեկչական տարբեր խմբավորումների զինյալների ընդհանուր թիվը ավելի քան 50 հազար է։ Այս մասին Պեկինում կայացած անվտանգության թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության փոխնախարար Հիլալուդին Հիլաթը։

«Ներկայում մեր երկրի տարածքում գործում է 21 ահաբեկչական խմբավորում, որոնց զինյալների ընդհանուր թիվը 50219 է», - ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ որոշ պետություններ, զգուշանալով Իսլամական պետության կրկին հզորանալուց, սկսել են աջակցություն ցույց տալ «Թալիբան» շարժմանը՝ «համարելով վերջինիս ավելի լավ ահակեբչական կազմակերպություն»։ Հիլատը, սակայն, չի նշել, թե «որոշ պետություններ» ասելով կոնկրետ որ երկրին նկատի ուներ։

Աֆղանստանի պաշտպանության փոխնախարարն ընդգծել է նաև, որ ահաբեկիչների գերակշիռ մասը՝ շուրջ 38 հազարը, հարում է հենց «Թալիբան» շարժմանը։ Երկրորդ խոշորագույն խմբավորումն, ըստ նրա, «Հաքքանի» խմբավորումն է, որի կազմում կա շուրջ 11 հազար զինյալ։

Հիլաթի խոսքով՝ վերջին շրջանում երկրում սկսել է ակտիվանալ նաև ԻՊ-ը, որի կազմը համալրում են Պակիստանից եկած զինյալներ և «Ալ Կաիդա» խմբավորման նախկին անդամներ։ Նա նշել է, որ Իսլամական պետության կազմում կռվող զինյալների թիվը հասել է 2 հազարի, որոնց 70%-ը Պաղեստինից եկած ահաբեկիչերն են, 6%-ը ուզբեկ է, 4%-ը՝ չեչեն, իսկ 3%-ը և 1%-ը՝ համապատասխանաբար արաբ և չինացի։ Եվս 14%-ը հենց Աֆղանստանից են։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5723041

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.