Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք

Երևանում նռնակով զինված միջին տարիքի մի տղամարդ փորձել է ներխուժել կառավարության շենք։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը։

Այս պահին, «Ազատության» փոխանցմամբ, կառավարության շենքի մոտ են ոստիկանական ուժեր, շտապօգնության մեքենաներ։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.