Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Անկախ ընտրական հանձնաժողովի գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը՝ ոստիկան։ Այս մասին տեղեկացնում է TOLONews-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:15-ի սահմաններում։

Ոստիկանության հաղորդմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել գրասենյակի մուտքի մոտ։ Բոլոր տուժածները անկախ ընտրական հանձնաժողովի անդամներ են։

Հատկանշական է, որ Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.