Շոյգուն խոսել է Միջին և ցածր հեռահարության հրթիների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքների մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարծում է, որ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առաջին հերթին Եվրոպայի համար։

«Մեզ հետաքրքիր է Եվրոպայի արձագանքը ՄՑՀՀՊ-ից դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշմանը։ Ցանկանում եմ նաև, որ Եվրոպան իմանա և հասկանա այն հետևանքները, որ կարող են լինել Եվրոպայի տարածքում միջին և ցածր հեռահարության հրթիռների տեղակայումից հետո», - Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է Շոյգուն։

«Ինձ թվում է՝ Եվրոպայում չեն հասկանում, որ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու որոշումը առաջին հերթին ազդելու է հենց Եվրոպայի վրա։ Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, որ այս հարցով ավելի լայն քննարկում կազմակերվեր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում», - շարունակել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։

Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/10/29/tonky_lyod/  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.