Մերկելը հայտարարել է կանցլերի պաշտոնից հեռանալու մասին

Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնում սա իր պաշտոնավարման վերջին ժամկետն է։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը նման հայտարարությամբ հանդես է եկել «Քրիստոնեադեմոկրատաան միություն» կուսակցութան անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ Մերկելն ավելի վաղ երբեք չի հաստատել այն տեղեկությունները, որ ինքը 2021 թ․ կհեռանա կանցլերի պաշտոնից։

Մերկելը հայտարարել է, որ հրաժարական կտա նաև ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնից և չի առաջադրի իր թեկնածությունը դեկտեմբերին կայանալիք ընտրություններին։

DPA գործակալությունը գրում է, սակայն, որ Մերկելն, այնուաենայնիվ, ցանկանում է մնալ կանցլերի պաշտոնում։

Գերմանիայի Հեսսեն նահանգում տեղի ունեցած ընտրություններում Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 27,2% ձայն, ինչը, չնայած հաղթանակին, համարվում է ցածր ցուցանիշ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.