ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը «հանդուգն» է համարում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարությունները՝ որով նա կոչ էր անում Հայաստանի իշխանություններին հրաժարվել ռուսական զենքից՝ փոխարենը ձեռք բերելով ամերիկյանը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Բոլթոնի հայտարարությունը համեմատել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության հետ։ Վերջինս նշել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է 26 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին օժանդակություն ցույց տալու նպատակով։

«Թվում էր, թե ավելի հանդուգն և ուղղակի միջամտություն երկրի ներքին գործերին չի կարող լինել։ Պարզվում է՝ այդպես չէ։ Բոլթոնը կոչ է արել Հայաստանին հրաժարվել միջազգային հարաբերություններում պատմական կաղապարներից՝ հստակորեն ցույց տալով, որ խոսքը Ռուսաստանի հետ բարեկամության մասին է։ Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանից սպասում է հստակ քայլեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Բոլթոնն, իհարկե, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքերը», - նշում են ՌԴ ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ջոն Բոլթոնն աշխատանքային այցով ժամանել էր Երևան։ Այստեղ նա հայտարարել էր, որ ամերիկյան զենքն «ամեն դեպքում լավն է ռուսականից»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.