Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ

Աֆղանստանում բանտերից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 5-ը։ Այս մասին տեղեկացնում են Աֆղանստանի անվտանգության ծառայությունները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան Քաբուլի արևելքում գտնվող Pul-e-Charkhi բանտի մոտակայքում։ Պայթեցվել է ավտոմեքենա, որի մեջ են եղել բանտի աշխատակիցներ։

Հատկանշական է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը դեռ չի հաստատել պայթյունի փաստը։ Աֆղանստանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.