Իրանը չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից․ Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրենք չեն վախենում Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցներից։

«Ժողովուրդը պետք է իմանա, որ կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից», - կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը տոկունություն կդրսևորի ամերիկյան նոր սահմանափակումների դեմ։ Նախագահը չի բացառել, որ առաջիկա ամիսներին ժողովուրդը կարող է որոշ դժվարւթյուններ ունենալ, ինչը «մեղմելու համար կառավարությունն ամեն ինչ անելու է»։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181031/1531846269.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.