ՆԱՏՕ-ի կործանիչներն օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռների պատճառով

Բրիտանական կործանիչները Շոտլանդիայի տարածքում օդ են բարձրացել ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռների պատճառով, որոնք թռիչք էին իրականացնում մոտակայքով։ Այս մասին տեղեկացնում է RT-ը։

Ռուսական Ту-160 գերձայնագիր երկու ռմբակոծիչներ փորձնական թռիչք էին իրականացնում Նորվեգիայի ափերից ոչ հեռու։ Սա հարուցել է ՆԱՏՕ-ի անհանգստությունը, քանի որ Դաշինքի զորքերն այժմ Նորվեգիայում անցկացնում են Trident Juncture 2018 զորավարժությունները։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուսական ինքնաթիռները ստիպել են բրիտանական կործանիչներին օդ բարձրանալ՝ զգուշանալով, որ Ту-160-ը կարող է շարժվել հարավ՝ թագավորության ուղղությամբ։

Հատկանշական է, որ ռուսական կողմը ՆԱՏՕ-ի հրամանատարությանը նախազգուշացրել է թռիչքի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ту-160 երկու ռմբակոծիչները Նորվեգական ծովի չեզոք ջրերի օդային տարածքում իրականացնելու են 10 ժամյա թռիչք։

Հոկտեմբերի 31-ին Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Trident Juncture 2018 զորավարժությունները, որին մասնակցում է Դաշինքի անդամ 29 պետության, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ 50 հազար զինծառայող, 250 ինքնաթիռ, 65 նավ, 10 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Սա Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի ամենամասշտաբային զորավարժություններն են հյուսիսում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.