Թրամփը հայտարարել է, որ փրկել է աշխարհը միջուկային պատերազմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհն այժմ կլիներ միջուկային պատերազմի մեջ, եթե չլինեին իր ջանքերը Կորեական թերակղզու շուրջ ստեղված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Միսսուրիում ունեցած ելույթի ժամանակ։

«Հենց այս պահին մենք կլինեինք միջուկային պատերազմի մեջ, եթե ճիշտ մարդ չգար իշխանության։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ է», - նշել է Թրամփը՝ խոսելով իր և Կիմ Չեն Ընի հանդիպման մասին։

Նա կրկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հարաբերությունները «շատ լավ են»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել Թրամփի և Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Փհենյանը պատրաստակամություն է հայտնել թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման համար, փոխարենը Թրամփը անվտանգության երաշխիքներ է տվել։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5749139

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.