Սաուդյան Արաբիան չգիտի՝ ինչպես ճիշտ օգտագործել զենքը Եմենում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Սաուդյան Արաբիայի զինվորները չգիտեն՝ ինչպես օգտագործել զենքերը։ Նա հիշեցրել է այս տարվա օգոստոսին Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից երեխաների ավտոբուսի ռմբակոծությունը՝ նշելով, որ դա մեծ ողբերգություն էր։

«Դա սարսափելի տեսարան էր։ Սարսափելի էր տեսնել, թե ինչ տեղի ունեցած այդ երեխաների հետ», - հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ դա արել են մարդիկ, որոնք պարզապես չգիտեն, թե ինչպես օգտագործել զենքը։ Թրամփը չի նշել, սակայն, թե արդյոք այդ դեպքն ազդել է Ռիադին ամերիկյան զենք վաճառելու որոշման վրա։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարված էր հասցրել Եմենի հյուսիսարևմտյան նահանգներից մեկին։ Հարվածը խոցել էր երեխաներ տեղափոխող մի ավտոբուս։ Կարմիր խաչի տվյալներով՝ այդ ավիահարվածների հետևանքով զեհվել էր 51 մարդ, որոնցից 40-ը՝ երեխա։ Վիրավորվել էր ևս 80 մարդ։

2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5756023

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.