Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հրավիրում է Ղրիմ

Ղրիմի հանգստավայրերի նկատմամբ պատժամիջոցներն ավելի հանրահայտ են դարձնում դրանք։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը։

«ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հերթապահ ռեժիմով պատժամիջոցներ սահմանել Ղրիմի նկատմամբ։ Մեզ խոստացել էին դա անել երկու ամիսը մեկ անգամ։ Այսպիսով՝ հաջորդ փուլը տեղի է ունենալու Ամանորի նախաշեմին։ Խոստովանում ենք, որ վաղուց արդեն չենք հասկանում, թե ամերիկյան կողմն ինչի է ուզում հասնել դրանով», - ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան հայտարարության մեջ։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները նաև ԱՄՆ քաղաքացիներին հրավիրել են ղրիմյան հանգստավայրեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանել Ղրիմի մի շարք հանգստյան տների և առողջարանների նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև «Հարավային ծրագիր» ընկերության նկատմամբ, որը 2017 թ․ վերջին գնել էր Ղրիմի շամպայն գինիների գործարանը։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181109/1532420700.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.