Փարիզում Թրամփը արդյունավետ հանդիպումներ է ունեցել Պուտինի, Մակրոնի, Մերկելի և այլոց հետ․ Սպիտակ տուն

Փարիզում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված էին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և այլ առաջնորդների հետ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը։

Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, միջուկային համաձայնագիրը, Սիրիական հակամարտությունը, Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան, Չինաստանի հետ առևտրային հակամարտությունը և այլն։

«Երկրների ղեկավարները շատ արդյունավետ քննարկումներ են ունեցել», - նշել է Սանդերսը։

Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Փարիզում Թրամփի հետ ունեցած հանդիպումը լավ է անցել։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքն ընդունել էր մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների, որոնք այստեղ մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։

Ելիսեյան պալատում առավոտյան տեղի ունեցած հավաքից հետո երկրների առաջնորդները գնացել է Հաղթական կամարի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։

Նոյեմբերի 11-ի երեկոյան մի շարք պետությունների ղեկավարներ մասնակցել են նաև «Փարիզի խաղաղության համաժողովին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.