Արևմուտքի պատժամիջոցները չեն կարող Ռուսաստանը մեկուսացնել․ Financial Times

Արևմտյան պատժամիջոցները նախատեսված էին Ռուսաստանը մեկուսացնելու համար, սակայն դրանք մշակողների հռետորաբանությունը հակասում է իրականությանը․ Ռուսաստանը կարողանում է զենք վաճառել և դաշինքներ կնքել։ Այս մասին ասվում է Financial Times թերթում տեղ գտած հոդվածում։

«Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, նպատակ էին հետապնդում Մոսկվան աշխարհից առանձնացնելու և Ռուսաստանի կենսական նշանակություն ունեցող ոլորտները մեկուսացնելու։ Այդ փորձերը, սակայն, ձախողվեցին, պատժամիջոցները չհասան իրենց նպատակին», - գրում է թերթը։

Որպես ասվածի ցայտուն օրինակ հեղինակը նշում է Չինաստանին և Հնդկաստանին ռուսական Ս-400 համակարգերի վաճառքը։

«Ավելի ամուր բարեկամական հարաբերությունները Չինաստանի հետ Մոսկվային նոր առևտրային հնարավորություններ են տալիս։ Ռուսաստանը հարաբերությունները բարելավում է նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ Թուրքիայից մինչև Իսրայել, Սաուդյան Արաբիայից մինչև Իրան», - գրում է թերթը։

Նշվում է նաև, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական այցերը Կրեմլ, ինչպես նաև Եվրոպայում ռուսական նավթի և գազի պահանջարկի բարձրացումը հակասում են Բրյուսելի «մարտական հռետորաբանությանը»։

«Հնարավոր չէ մեկուսացնել այնպիսի մեծ և զհոր պետության ինչպիսին Ռուսաստանն է», - FT-ը մեջբերել է միջազգային խոշորագույն էներգետիկ ընկերության ղեկավարի խոսքերը։

Թերթը հավելում է նաև, որ Արևմուտքի դիվանագետները Մոսկվայում «ոչ պաշտոնական միջավայրում բազմիցս նշել են, որ պատժամիջոցները ցանկալի նպատակին չեն հասել»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.