ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարծում, որ Խաշոգջիի սպանության պահը ֆիքսած ձայնագրությունն ապացուցում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մեղավորությունը

ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարծում, որ լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության պահը ֆիքսած ձայնագրությունն ապացուցում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման ալ Սաուդը կապ ունի այդ հանցագործության հետ։

Այս մասին լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը ժամանել է Սինգապուր մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցեացիայի գագաթնաժողովին։

Նա նշել է, որ անձամբ չի լսել Թուրքիայի իշխանությունների տրամադրած այդ ձայնագրությունը, սակայն կարծում է, որ դա չի կարող հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մեղավորությունը։

«Չեմ կարծում, որ ձայնագրությունը լսած մարդիկ կարող էին գալ այդ եզրակացությանը», - ասել է Բոլթոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Կանադային, Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային տրամադրել է սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի խոշտանգումների և սպանության պահը ֆիքսած ձայնագրությունը։

Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

 

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.