Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ Փհենյանը շարունակում է զարգացնել իր հրթիռային և միջուկային ծրագրերը

ԿԺԴՀ-ն շարունակում է զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը անգամ իրենց առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։ Ինչպես տեղեկացնում է Yonhap գործակալությունը, այս մասին հայտնել են Հարավային Կորեայի հետախուզական ծառայության ներկայացուցիչները, որոնք այս մասին զեկույց են ներկայացրել ազգային ժողովում։

«Հրթիռային և միջուկային ոլորտներում հետազոտությունները շարունակվում են նույնիսկ ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո», - ասել է հարավկորեացի պատգամավորներից մեկը՝ հավելելով, որ Փհենյանն այժմ զբաղվում է միջուկային մանր մարտագլխիկներ ստեղծելու աշխատանքներով։

Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի հատուկ ծառայություններն ուշադրությամբ հետևում են հյուսիսկորեական հրթիռային օբյեկտներին։ Պատգամավորը նշել է նաև, որ Սեուլը և Վաշինգտոնը շարունակում են տվյալներ փոխանակել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային գործունեության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայացման իր ծրագրի մասին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.