ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Ջուլիան Ասանժի նկատմամբ․ WP

ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը, որի տրամադրության տակ են հայտնվել մեղադրանքների մասին փաստաթղթեր։

Աղբյուրի փոխացնամբ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը չէր պատրաստվում հայտարարել մեղադրանքի մասին, սակայն գլխավոր դատախազի օգնականներից մեկը՝ Քելեն Դուաերը, ակամա գաղտնազերծել է այս տեղեկությունը։

Դատախազի գրասենյակի ներակայացուցիչը հայտարարել է, որ մեղադրանքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերում Ասանժի անունը հայտնվել է սխալմամբ։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը գրել էր, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել WikiLeaks-ի հիմնադրի նկատմամբ։

Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ իրեն ապաստան են տվել։ Այսպիսով WikiLeaks-ի հիմնադիրը փորձում է խուսափել Շվեդիա արտանահնձնվելուց, որտեղ նրան պետք է ձերբակալեն։ Ասանժը մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու և բռնաբարության մեջ։ Ասանժի հիմնական մտահոգությունն այն է, որ Շվեդիան կարող է իրեն արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար։ Նա հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք պայմանավորելով քաղաքական դրդապատճառներով։

Այս տարվա մարտին Էկվադորի իշխանությունները նրան զրկեցին հաղորդակցության միջոցներից՝ ինտերնետ հասանելիությունից և հեռախոսային կապից։ Այս որոշումը Կիտոյում հիմնավորեցին նրանով, որ Ասանժը շարունակում էր քաղաքական հայտարարություններ անել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.