Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ղազախստանի ԱԳՆ

Սիրիական հակամարտության կարգավորման հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է Իդլիբում տիրող իրավիճակը և փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծման հարցը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդրահմանովը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Ըստ երաշխավոր երկրներից ստացված տեղեկությունների՝ այս հանդիպմանը քննարկվելու է Իդլիբի նահանգի հետ կապված հարցեր։ Ինչպես դուք գիտեք Իդլիբը այն չորս անվտանգության գոտիներից մեկն է, որոնց մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Աստանայի հանդիպումների արդյունքում։ Բացի այդ քննարկվելու է նաև փախստակաների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հարցը», - ասել է Աբդրահմանովը։

Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին և 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Հանդիպմանը դիտորդի կարգավիճակով ներկայացված է լինելու նաև ՄԱԿ-ը և Հորդանանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.