Հարավային Կորեայում հույս ունեն, որ Կիմ Չեն Ընը Սեուլ կայցելի մինչև այս տարվա վերջ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Հարավային Կորեա տեղի կունենա մինչև այս տարվա ավարտը՝ չնայած Փհենյանի և Վաշինգտոնի միջև  երկխոսությունում առաջընթացի բացակայությանը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պեկ Դե Հյոնը։

«Մենք շարունակում ենք Հյուսիսի և Հարավի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այդ թվում՝ Կիմ Չեն Ընի այցը Սեուլ այնպես, որ դա տեղի ունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը», - ասել է նախարարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ 2018 թ․ սեպտեմբերին Փհենյանում կայացած միջկորեական համաժողովի ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկայում այցելել Հարավային Կորեա։ Ավելի ուշ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընի այցը կարող է տեղի ունենալ մինչև 2018 թ․ ավարտը։

Ապամիջուկայնացման հարցով Փհենյանի և Վաշինգտոնի երկխոսությունում առաջընթացի բացակայությունը և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև վերջին հանդիպման չեղարկումը մասնագետներին ստիպում է մտածել, որ Կիմ Չեն Ընի այցը Սեուլ հազիվ թե տեղի ունենա։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5806934

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.