Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքում դեմ են, որ Մոհամմադ Բին Սալմանը ժառանգի գահը․ Reuters

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքների պատճառով դեմ են հանդես եկել, որ Մոհամմադ Բին Սալմանը ժառանգի գահը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թագավորական պալատի իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ պատրաստվում են խոչընդոտել, որ Մոհամմադ Բին Սալմանը ժառանգի գահը, սակայն չեն պատրաստվում դա անել մինչը 82-ամյա թագավոր Սալման Բին Աբդուլազիզ Ալ Սաուդի մահը։

Լրատվականի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ թագավորական ընտանիքը պատրաստվում է աջակցել թագավոր Սալմանի հարազատ եղբորը՝ Ահմեդին։ Աղբյուրի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես կողմ են, որ գահը ժառանգի Ահմեդը։

Նշվում է, որ Մոհամմադ Բին Սալմանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխվել է ոչ միայն Խաշոգջիի սպանությանը ենթադրյալ մասնակցություն ունենալու, այլ նաև Ռուսաստանից զենք գնելու հարցում նրա դիրքորոշման պատճառով։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 15-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտպանության նախարարությանը նամակ էր ուղարկել, որտեղ հրահանգել էր կենտրոնանալ Ռուսաստանից զինամթերք գնելու վրա։ Նամակում, որի բովանդակությունը հրապարակել էր Reuters-ը, թագաժառանգը նշել էր Ս-400 համակարգը գնելու ցանկության մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.