Աֆղանստանում ամերիկացի գեներալի այցի ժամանակ զինյալները գնդակոծել են Գազնի քաղաքը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Աֆղանստանում զինյալները հրթիռային հարվածներ են հասցրել երկրի արևելքում գտնվող Գազնի քաղաքի կենտրոնին։

Այս մասին տեղեկացնում է  1TV հեռուստաալիքը։

Հատկանշական է, որ հարվածները տեղի են ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ամերիկացի գեներալ Սքոթ Միլլերի այցի ժամանակ։

Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։ Աֆղանստանում գործող որևէ ծայրահեղական խմբավորում դեռ չի ստանձնել տեղի ուենցածի հարձակման պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.