G20-ի ընթացքում Պեկինը չի հաշտվի իր շահերի դեմ որևէ գործողության կամ դիրքորոշման հետ․ Չինաստանի ԱԳՆ

G20-ի գագաթնաժողովի ժամանակ Չինաստանը չի պատրաստվում հաշտվել այն գործողությունների կամ դիրքորոշումների հետ, որոնք վնաս են հասցնում իր հետաքրքրություններին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չժան Ցզյունը։

«Չինաստանը երբեք չի հաշտվի այնպիսի դիրքորոշումների կամ գործողությունների հետ, որոնք վնաս են հասցնում իր արմատական շահին։ Մենք հույս ունենք, որ G20-ի գագաթնաժողովը հաջողությամբ կավարտվի», - ասել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Պեկինը շատ է կարևորում Արգենտինայում կայանալիք առաջիկա գագաթնաժողովը, որի ընթացքում պատրաստվում է արտահայտել իր դրական և կառուցողական դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ։

«Նախագահ Սի Ցզինպինն արդեն 6-րդ անգամ է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին։ Սա ցույց է տալիս, որ Պեկինը բարձր է գնահատում այս հարթակը», - ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5824778

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.