Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի։ Այս մասին տեղեկացնում է տեղական Press Tv հեռուստաալիքը։

Ցնցումները բացի Քերմանշահից զգացվել են նաև Բաղդադում և Ադրբեջանի տարածքում։

Ավելի վաղ հաղորդվում էր 361 տուժածի մասին։ Rudaw լրատվականը հայտնում է, որ Իրաքյան Քրդստանում զոհվել մեկ մարդ է, ևս 43-ը՝ վիրավորվել են։

Ինչպես հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել իրաք-իրանյան սահմանի մոտ։ Ցնցման էպիկենտրոնը գտնվում է Բաղդադից 150 կիլոմետր դեպի արևելք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.