Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալության հրաման է արձակվել 51 մարդու նկատմամբ

Անկարայի դատախազությունը 2016 թ․ Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում հրահանգել է ձերբակալել 51 մարդու։  Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը՝ նշելով, որ վերոնշյալ անձինք, հավանաբար, առնչություն ունեն Գյուլենական շարժման հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալների թվում են Թուրքիայի ցամաքային զորքերի 48 զինծառայողներ, որոնցից 5-ը՝ պաշտոնաթող։ Նշվում է, որ ձերբակալության հրաման է արձակվել նաև երեք պետաշխատողների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.