Թրամփը պատրաստվում է այցելել Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մինչև դեկտեմբերի 25-ը այցելել Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազա։ Այս մասին Թրամփը խոսել է The Washington Post-ին տված հարցազրույցի ժամանակ։

Նա ասել է, որ ծրագրում է այցելել տարածաշրջանում (Աֆղանստան) իրենց զինծառայողներին մինչև Սուրբ ծնունդ։ Հարցազրույցի տպագիր տարբերակում Թրամփի պատասխանի մեջ, սակայն, նշված է, որ այս հայտարարությունը չի արվել տպագրելու համար։

«Որևէ հարմար ժամանակ կայցելեմ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Աֆղանստան այցելելու հնարավորության մասին հարցին։

Ավելի վաղ Թրամփը կրկին չէր բացառել այս երկրում ամերիկյան ռազմաբազա այցելելու հնարավորությունը՝ նշելով, որ Աֆղանստանն աշխարհի ամենաթեժ կետերից է։ Նրա խոսքով՝ նման այցերով ինքը ցանկանում է ոգևորել ամերիկացի զինծառայողներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.